Posted in Մայրենի

Մայրենի

Նույն տառով նշանակի՛ր այն արտահայտությունները, որոնք կարող են իրար փոխարինել.

Ա. Վզին նստել, ջրի բերածը ջուրը տանել, չկա չարիք առանց բարիքի, ջուրը մի առվով չգնալ, չորն ու թացը ջոկել, չոփ դառնալ

Ա.վզին նստել-հոգս լինել մեկի համար

Բ.ջրի բերածը ջուրը տանել-առանց աշխատանքի ձեռքբերվածը հեշտությամբ կորչել

Գ.չկա չարիք առանց բարիքի-ամեն վատ բան իր լավ կողմն ունի,

Դ.ջուրը մի առվով չգնալ-իրար չհասկանալ:

Ե.չորն ու թացը ջոկել-անմեղն ու մեղավորը ջոկել

Զ.չոփ դառնալ-շատ նիհարել

Ա. Շատ նիհարել, առանց աշխատանքի ձեռքբերվածը հեշտությամբ կորչել, անմեղն ու մեղավորը ջոկել, հոգս լինել մեկի համար, ամեն վատ բան իր լավ կողմն ունի, հաշտ չլինել, իրար չհասկանալ:

Գրիր հարցերի պատասխանները.

Ինչպիսի՞ նապաստակն է ցատկոտում։

Վախկոտ նապաստակն է ցատկոտում:

Նապաստակը ե՞րբ է ցատկոտում։

Նապաստակը առավոտյան է ցատկում է ցատկոտում։

Նապաստակը ինչի՞ հետ է ցատկոտում։

Նապաստակը իր ընկերների հետ է ցատկում հետ է ցատկոտում։

Նապաստակը որտե՞ղ է ցատկոտում։

Նապաստակը անտառում է ցատկոտում։

Նապաստակը ինչպե՞ս է ցատկոտում։

Նապաստակը թռչկոտելով է  ցատկոտում է։

Գտածդ բառերով նախադասություններ կազﬕր:

Վախկոտ նապաստակը առավոտյան իր ընկերների հետ անտառում թռչկոտելով ցատկոտում է:

Կարդա՛ պատմությունները. նմանությունները գտի՛ր և կարմիր գույնով ընդգծի՛ր:

Արջն ու տղաները

Երկու ընկեր գնում էին, դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկը ծառը բարձրացավ, թաքնվեց, մյուսը մեռած ձևացավ։ Արջը հոտոտեց, տղան շունչը պահեց, լսել էր՝ մեռածներին արջը ձեռք չի տալիս։ Արջը հեռացավ։ Ընկերն իջավ, հարցրեց՝ արջն ի՞նչ շշնջաց։ -Ասաց՝ ճամփա մի՛ գնա ընկերոջ հետ, որը լքում է։

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջքեզ լքում է։

Posted in Մայրենի

Մայրենի

Գործնական աշխատանք 1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝

Երազ- 4տառ 5հնչուն

Որդի- 4տառ 5հնչյուն

Սղոց- 4տառ 4հնչյուն

Հոգի- 4տառ 4հնչյուն   

Ովքեր- 5տառ 5հնչուն

Ես- 2տառ 3հնչուն  

Ենք- 3տառ 3հնչուն

Մորեղբայր- 9տառ 9հնչուն

Երևան- 5տառ 6հնչուն

բարև- 4տառ 5հնչուն

տերև- 4տառ 5հնչուն

գնդակ- 5տառ 5հնչուն

հիշել- 5տառ 5հնչուն

Continue reading “Մայրենի”
Posted in Մայրենի

Ընթերցանություն

Այսօր ես ընթերցանության ժամին կարդացել եմ <<Փոքրիկ Իշխանը>>, I, II, III մասերը: Փոքրիկ Իշխանը նրա մասին էր որ 6 տարեկան մի տղա հիասքանչ պատկեր էր տեսնում մի գրքի մեջ, որտեղ վիշապօձը կուլ էր տալիս վայրի գազանին; Նա փորձեց նկարել իր առաջին նկարը որտեղ վիշապօձը կուլ էր տվել փղին, մեծահասակները չհասկանալով թե ինչ էր նկարել տղան խորհուրդ տվեցին նրան թողնել նկարելը և հետաքրքրվել աշխարհագրությամբ, թվաբանությամբ և պատմությամբ:

Տղան որոշեց ինքնաթիռ վարել սովորել և եղավ աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, բայց այդպես էլ խելքը գլխին ոչ մի մեծահասակի չհանդիպեց ոչ ոքի ով կհասկանար և կգնահատեր իր նկարածը: Մի անգամ նրա ինքնաթիռի շառժիչը ջառթվում է և նա գիշերում է անտառում և այնտեղվ լուսաբացին նա ծանոթանում է <<Փոքրիկ Իշխանի հետ>>, ով տեսնելով նկարը հասկացավ որ նկարի մեջ պատկերված է փիղ կուլ տված վիշապօձ:

Posted in Մայրենի

Մայրենի

Նախադասությունն ընդարձակի՛ր.

Արջը մրթմրթաց:

Չարաճճի արջը անտառում գիշերը կարդալու համար մրթմրթաց:

բարձրաձայն կարդացե՛ք: Ո՞ւմ նախադասությունն է ամենաընդարձակը: Քանի՞ բառից է կազմված:

Նկարագրի՛ր քեզ:

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։

Իմ աչքերը շագանակագույն են:

Իմ ունքերը սև գույն են:

Իմ քիթը փոքրիկ և գեղեցիկ է:

Իմ շրթունքները միջին չափի են:

 Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։

Աչկերս

Գ.  Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։

Ինձ դուր են գալիս իմ աչքերը:

Դ.  Ինչպիսի ՞ն են մազերդ։

Իմ մազերը շատ գեղեցիկ են, մազերս միջին չափի են և ուղիղ:

Ե.  Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։

Բարձրահասակ եմ:

Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։

Այո

Է.  Ի՞նչ են կարծում ուրիշները։

Ուրիշներն էլ են ասում որ ես շատ գեղեցիկ աղջիկ եմ:

Continue reading “Մայրենի”
Posted in Մայրենի

Վ. Սարոյան. Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

կարդալ ավելին
Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

– Քո կենդանիներից որն է ամենից օգտակարը:

– Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից  oգտակարը դու ես, բայց սխալվում ես, – պատասխանեց  տերը:

– Ինչպես, տեր, որն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

 – Ոչխարը:

կԱՐԴԱԼ ավելին
Posted in Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

Ջովանինոյի ճամփորդությունը դեպի լուսին

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց և հայտնվեց մի երկրում որտեղ ոչ մի սուր բան չկար: Այդ երկրի տները կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին, շենքերի տանիքներն էլ էին կլոր, վարդի փշերը չէին ծակում: Այդ երկրում ապրու էին ամենաքաղաքավարի և ամենադաստիարակված մարդիկ: Ջովանինոն շատ էր հավանել այդ երկիրը և ուզում էր ապրել այդ քաղաքում, բայց քանի որ նա շատ էր սիրում ճամփորդել որոշեց շարունակել իր ճամփորդությունը: Ճամփորդեց-ճամփորդեց և հայտնվեց մեկ այլ երկրում որտեղ բոլոր բառերը սկսվում են <<Չ>>-ով: Այս երկիրն էլ շատ հավանեց: Բայց նա միշտ երազել է ճամփորդել դեպի լուսին: Ջովանինո անբանը որոշեց գնալ մեծ գյուտարարի մոտ, ով շատ բան էր սովորել և գիտնական էր դարձել: Գիտնականը կարողանում էր հնարել ամեն ինչ: Ջովանինոն խնդրում է գիտնականին, որ իրեն սովորեցնի ինչպես հորինել մի մեքենա որով կարող է գնալ դեպի լուսին: Մեծ գյուտարարը չի մերժում և օգնում է Ջովանինոյին հորինել այդ մեքենան: Ջովանինոյի երազանքն իրականանում է, և նրա հաջորդ ճամփորդությունը լինում է դեպի լուսին:

Posted in Մայրենի, իմ գրադարան, Առցանց ուսուցում

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Continue reading “Մեծ գյուտարարը”